Սեպտեմբերյան ղողանջներ

Մանուկների առջև կրկին իր հյուրընկալ դռներն էր բացել <<Տաթև>> դպրոցը: Գիտելիքի  օրը, ըստ ավանդույթի, սկսվեց դպրոցի օրհներգով: Ապա V <<Վարդակակաչ>> դասարանի սովորող Մարիա Գասպարյանը կատարեց Ռ. Հախվերդյանի <<Նավակ>> երգը, որով ներկաներին ուղղորդեց դեպի գիտելիքների աշխարհ: Դպրոցի սաները թումանյանական անմահ հերոսների անունից ողջունեցին առաջին դասարանցիներին՝ շեշտադրելով գիտելիք ձեռք բերելու, մարդկային բարձր որակներ ունենալու անհրաժեշտությունը: Այնուհետև ամփոփվեցին նախորդ ուսումնական տարեվերջին կազմակերպված շախմատային մրցաշարի արդյունքները, և հանձնվեցին որակավորման գրքույկները: Դպրոցի սաներին ողջույնի խոսք ասաց ու բարի երթ մաղթեց տնօրեն Օֆելյա Պետրոսյանը։ Ազգային պարի գեղեցիկ կատարումից հետո առաջին դասարանցիները հնչեցրին առաջին զանգը, և Գիտելիքի  օրվա միջոցառումը շարունակվեց դասասենյակների ջերմ մթնոլորտում: