Եղիշե Չարենցի տուն-թանգարանում

Սեպտեմբերի 26-ը <<Տաթև>> դպրոցի 6-րդ <<Իմաստասեր>> և 7-րդ <<Թիթեռնիկ>> դասարանների սովորողների համար նշանավորվեց հետաքրքիր ու կարևոր միջոցառումով: Այս անգամ նրանք արդյունավետ ու հաճելի օր ապրեցին` այցելելով Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Սա, ըստ էության, մի գեղեցիկ բաց դաս էր` որպես շարունակություն երեխաների լսածի ու իմացածի: Թանգարանի հյուրընկալ հարկի տակ շատերը հետաքրքիր հարցերով լրացրին իրենց չիմացությունը: Երեխաներին հատկապես ոգևորեց Եղ. Չարենցի թոռնուհու` տիկին Գոհարի հետ հաղորդակցվելու իրողությունը: