«ԴիջիԹեք 2014» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում

Ցուցահանդեսում ներկայացված էին բազմաթիվ ոլորտների սպասարկման և բարելավման նմուշներ: Երեխաները ծանոթացան կրթական համակարգին վերաբերող հետաքրքիր ծրագրերի՝ մասնավորապես բնագիտական առարկաների դասավանդումը լուսաբանող ուշագրավ նմուշների: Դիտեցին հոլոգրաֆիկ պատկերներ և փորձարկեցին տարածաչափական ակնոցներ: Ծանոթացան «3D» տպիչին և տեսան, թե ինչպես է համակարգչային պատկերը դառնում շոշափելի առարկա: Ցուցադրված նմուշներից ամենից շատ որգևորություն առաջացրին ռոբոտները: