Տնօրեն

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր պրոֆեսոր։ 1985թ. ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը, 1990թ. գերազանցությամբ՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Ինստիտուտում ուսանելու տարիներին՝ 1986-1990թթ., պարգևատրվել է Հովհաննես Շիրազի անվան կրթաթոշակով, եղել է ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։ 1990-1993թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1991 թվականից դասախոսել է հանրապետության մի շարք բուհերում։ Հրատարակված 21 գիտական աշխատանքի հեղինակ է։ 2006 թվականից՝ հիմնադրումից ի վեր «Տաթև» դպրոցի տնօրենն է։