«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Հոկտեմբերի 10-ին V <<Հովտաշուշան>> և V <<Վարդակակաչ>> դասարանների սովորողները «Հայրենագիտություն» առարկայի ուսուցիչ Տ. Սարգսյանի և իրենց դասղեկների ուղեկցությամբ այցելեցին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան: Նրանք տեսան Էրեբունի քաղաքի հնավայրում բացված հնագիտական շերտը, այնտեղից գտնված և թանգարան տեղափոխված հնագիտական գտածոները: Թանգարանի ցուցադրությունները դիտելուց և դրանց վերաբերյալ բացատրությունները լսելուց հետո շարժվեցին դեպի Էրեբունու միջնաբերդ, ուր ուսումնասիրեցին հնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ հողի տակից գրեթե ամբողջությամբ բացված միջնաբերդի հզոր կառույցների համակարգը` <<Խալդի>> աստծո տաճարը, պալատի շքամուտքի արձանագրությունը, Արգիշտի I-ի սեպագիր արձանագրությունը,… Երեխաները տպավորված էին 2796 տարի առաջ կառուցված միջնաբերդի շինարարության պատմությունից: