<<Ա>> տառի շնորհանդես

Դասասենյակը կահավորված էր պաստառներով, դիդակտիկ պարագաներով, նկարներով, որոնց կենտրոնում Մ. Մաշտոցի նկարն էր:  Դասի սկզբում ամփոփվեցին սովորողների ձեռք բերած գիտելիքները՝ <<հնչյուն-վանկ-բառ-նախադասություն>> շղթայով: Այնուհետև ուսուցչուհին դասանյութի մեծադիր նկարի ցուցադրմամբ ներկայացրեց <<Ա>> տառը: Երեխաները շնորհանդեսը համեմեցին <<Ա>> տառին նվիրված գեղեցիկ ոտանավորներով և երգով:  Դասն ավարտվեց հայկական գիրը սիրելու և պահպանելու սրտառուչ երդումով: