<<Ա>> տառի շնորհանդես

I <<Ծիածան>> դասարանում <<Ա>> տառի ուսուցմանը նվիրված ցուցադրական դաս էր,  որը կազմակերպել էր դասվար Մայա Հակոբջանյանը: Դասասենյակը հյուրաշատ էր: Օրվա անակնկալը <<Ա>> տառի <<ծնունդն>> էր: Երեխաները մեծ խանդավառությամբ հնչեցրին <<Ա>> տառին նվիրված բանաստեղծություններ, պատասխանեցին ուսուցչուհու հարցերին, բաժանվեցին խմբերի և ի ցույց դրեցին իրենց գիտելիքները: Դասին ավարտին երգեցին  <<Ա>> տառին նվիրված երգ և ճաշակեցին <<Ա>> տառի տեսքով թխվածքներ:  Այդպիսով <<Ա>> տառի ուսուցումը վերածվեց տոնի և հիշարժան օր դարձավ I <<Ծիածան>>  դասարանի սովորողների համար: