<<Ա>> տառի շնորհանդես

I <<Գիտունիկ>> դասարանում (դասվար` Սուսաննա Կարապետյան) դաս-միջոցառում էր` նվիրված Ա հնչյուն-տառին:  Դասը սկսվեց ուսուցչի ողջույնի խոսքով, որին հաջորդեց <<Գիրքը ընթերցող է փնտրում>> խորագրով փոքրիկ բեմականացումը: Այնուհետև սովորողները գուշակեցին հանելուկներ, արտասանեցին Ա տառին նվիրված ոտանավորներ, կատարեցին երգ, թեմատիկ նկարի շուրջ հյուսեցին գեղեցիկ պատմություն,… Դասը հետաքրքիր էր ու բազմաբովանդակ, երեխաները՝ խանդավառ ու տպավորված: