Հանդիպում մանկագիր Ե. Պետրոսյանի և կոմպոզիտոր Հ. Խրիմյանի հետ

2014թ. հոկտեմբերի 17-ին «Տաթև» դպրոցում կազմակերպվել էր հանդիպում մանկագիր Երվանդ Պետրոսյանի և երգահան Հռիփսիմե Խրիմյանի հետ: Դպրոցի սաները հյուրերին դիմավորեցին գրական-երաժշտական ցերեկույթով, որի ընթացքում հնչեցին Երվանդ Պետրոսյանի բանաստեղծությունները և երգեր` գրված հեղինակի խոսքերով:  Գրողը պատասխանեց աշակերտների հարցերին՝ ուշագրավ մանրամասներ պատմելով իր մանկությունից։ Իսկ երգահան Հռիփսիմե Խրիմյանի կատարումը բուռն խանդավառություն առաջացրեց։ Հանդիպումը տպավորիչ էր, ուսանելի, դրական զգացողություններով լի: