Այցելություն Մատենադարան

IV <<Ծիծեռնակ>> դասարանի սովորողները <<Մատենադարան>> դասից ստացած անմիջական տպավորություններով այցելեցին Մատենադարան: Թեմայի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել այնտեղ պահվող մշակութային արժեքների նկատմամբ: Սովորողները ուշագրավ հարցեր էին տալիս և իրենց հարցասիրությունը բավարարող պատասխաններ ստանում: Նրանք լրացուցիչ  տեղեկություններ  իմացան  <<Մշո Ճառընտիր>> մատյանի, Կոմիտասի հայտնաբերած խազերի,  թանաքի պատրաստման եղանակի, որդան կարմիրի, <<Աշխարհացույցի>> մասին և հպարտացան իրենց իմաստուն նախնիների թողած ժառանգությամբ: