Մաթեմատիկական ցերեկույթ. «Կորել է անհայտ գումարելին»

Նոյեմբերի 21-ին <<Տաթև>> դպրոցում հերթական միջոցառումն էր՝ <<Կորել է անհայտ գումարելին>> վերնագրով: Բեմականացման դերակատարները IV <<Արծվիկ>> դասարանի սովորողներն էին. որոնց Մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Հովհաննիսյանը տարել էր հանելուկային աշխարհ: Հետաքրքիր էր մտահղացումը. ծույլ տղան ոչ մի կերպ չէր ուզում հասկանալ մաթեմատիկայի <<բարդ>> սահմանումները. դասընկերները հայտնվեցին երազում և իրենց գիտելիքները փոխանցեցին նրան: Այնուհետև իմաստության ծառից քաղեցին հետաքրքիր խնձոր-խնդիրներ`հանդիսատեսին ևս ներգրավելով մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհը: Միջոցառումը վերջափակվեց մաթեմատիկայի մասին իմաստախոսություններով` հաճելի պահեր պարգևելով իրենց իսկ ելույթից հուզված ու ոգևորված մասնակիցներին: