Բեմականացում. «Աշնան բերքի հեքիաթը»

Նոյեմբերի 27-ին բեմ բարձրացավ <<Կանթեղ>> դասարանի կազմակերպած  <<Աշնան բերքի հեքիաթը>> միջոցառումը: Այն սկսվեց աշունը ներկայացնող դրվագային մանրապատումով: Աշնանային այգում նկարիչը, դպրոցականները զբոսնում են,  վալս պարում: Պոետը, ներշնչված աշնան բնապատկերից, բանաստեղծություններ է գրում ու նվիրում բոլորին: Երեխաներն արտասանում են բանաստեղծությունները: Երկրորդ տեսարանում անօգնական տատիկ է և նրա` բերքով ծանրաբեռ այգին: Մեկ Խնձորիկ կենդանանում է և փորձում է օգնել Տատիկին: Թագուհի Նուռը, Խաղողը, իշխաններ Արքայախնձորը և Նարինջը, Մորին ու Ելակը, Ծիրանն ու Արևածաղիկը, Բալ քույրիկները գեղեցիկ մրգահանդես են կազմակերպում և օգտակար խորհուրդներ են տալիս Անգետիկին. <<Օրվա ընթացքում գոնե մեկ անգամ բարություն պետք է անել>>: