Ցերեկույթ. «Իմ սրտի քաղաք»

3-րդ <<Արևիկ>> դասարանում կազմակերպված՝ <<Իմ սրտի քաղաք>> խորագրով միջոցառման ընթացքում հիշվեցին աշնան բոլոր տոները, հյուր եկավ Աշուն տատիկը: Ու քանի որ աշնանն է նշվում <<Էրեբունի-Երևան>>-ը, բեմ բարձրացավ Արգիշտին` սերունդներին ավանդելով շեն պահել քաղաքամայր Երևանը: Երեխաները բանաստեղծություններով ու երգերով ներկայացրին նոր Երևանը: Միջոցառումն ավարտվեց ազգային պարով: