Մաթեմատիկական ցերեկույթ. «Զրոյի դատը»

Դեկտեմբերի 5-ին դպրոցի 5-րդ «Հովտաշուշան» և 6-րդ «Իմաստասեր» դասարանների սովորողների օրն անսովոր անցավ: Նրանք փորձում էին դատել Զրոյին և նրան դուրս բերել Մաթեմատիկայից: Մեղադրական խոսքեր հնչեցին նրա հասցեին. չգիտենք նա թի°վ է, թե՞ ոչ, դրակա°ն է, թե՞ բացասական, և, առհասարակ, Զրոն մեզ համար պիտանի՞ է: Բայց գտնվեցին նաև Զրոյին արդարացնողներ, ովքեր պաշտպանեցին նրա շահերը՝ համարելով նրան Մաթեմատիկայի «աղյուսիկը» Մեկի հետ: