Ուրախ Ամանոր

2014թ. դեկտեմբերի 26-ին <<Հեփի>> մանկական սրճարանում <<Ուրախ Ամանոր>> ժամանց-միջոցառում էր <<Տաթև>> դպրոցի 2-4-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ: Տոնականորեն զարդարված սրահում երեխաները գեղեցիկ մաղթանքներով, ասմունքով, երգով, պարով համեմված հյուրասիրությունից հետո հետաքրքիր ու բովանդակալից շարժախաղերի, մրցույթների մասնակցեցին: Այնուհետև եկավ Ձմեռ պապը, և բոլորը նվերներ ստացան: Միջոցառման նշանաբանն էր. <<Տարեմուտը բարի գործերի մեկնարկն է>>: