Դիմակահանդես

Դեկտեմբերի 26-ը «Տաթև» դպրոցի V-VII դասարանների սովորողների համար յուրահատուկ օր էր, որն անցավ ուրախ ու ջերմ մթնոլորտում: Երեխաները նախապատրաստվել էին դիմակահանդեսի՝ դպրոցական առօրյան վերածելով հրաշք հեքիաթի: Կազմակերպված զվարճալի խաղերն ու մրցույթներն աշխույժ և հետաքրքիր դարձրին միջոցառումը: