Սերգեյ Փարաջանովի թանգարանում

V <<Վարդակակաչ>> և VI <<Իմաստասեր>> դասարանների սովորողները Սերգեյ Փարաջանովի արվեստի մասին Կերպարվեստի ուսուցչուհու վարած հետաքրքիր զրույցից ու նրա մասին պատմող տեսաֆիլմի դիտումից հետո այցելեցին արվեստագետի գործերը ցուցադրող թանգարան: Այստեղ երեխաների առջև բացվեց բացառիկ տաղանդի գաղտնիքը: Ափսոսանքով, բայց սերունդների հետ խորհրդանիշների լեզվով խոսելու հանճարի առջև խոնարհումի զգացումով երեխաները դուրս եկան թանգարանից: