Հայաստանի Ազգային պատկերասրահում

IV <<Ծիծեռնակ>> և IV <<Արծվիկ>> դասարանների սովորողները Կերպարվեստի իրենց  դասն անցկացրին Հայաստանի Ազգային պատկերասրահում՝ դիտելով Հովնաթան Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի և, իհարկե, գույների կախարդ-վարպետ Մարտիրոս Սարյանի կտավները: Հետաքրքիր էր երեխաների արձագանքն Էդգար Շահինի սրահում նկարները դիտելիս. հնչեցին հետաքրքիր կարծիքներ, բազմաթիվ հարցեր, որոնք մեկ անգամ ևս վկայում են մատաղ սերնդի՝ գեղեցկության բացառիկ զգացողության մասին: