Հայաստանի Բնության պետական թանգարանում

2015թ. հունվարի 29-ին III <<Արևիկ>> և III <<Կանթեղ>> դասարանների սովորողներն այցելեցին Հայաստանի Բնության պետական թանգարան: Նրանք հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, լսեցին թանգարանի աշխատակիցների մեկնաբանությունները, իրենց իմացածի շրջանակներում պատասխանեցին հարցերին, հարցադրումներ արեցին: Այցելությունը ճանաչողական մեծ նշանակություն ունեցավ. յուրացված էր ամենակարևոր՝ <<Բոլորս բնության մի մասնիկն ենք>> դասը: