Երվանդ Քոչարի թանգարանում

V <<Հովտաշուշան>> և VI <<Իմաստասեր>> դասարանների սովորողները Կերպարվեստի ուսուցչուհի Անահիտ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան, վայր, ուր իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են: Սովորողների հարցասիրությունը բավարարելու, միաժամանակ ինքնուրույն մտածողությունը խթանելու համար թանգարանի արվեստաբանը տալիս  էր  իր մեկնաբանությունները՝ դրանք չպարտադրելով երեխաներին:  Հասուն մարդու լրջությամբ  էին սովորողները վերաբերվում բոլոր գործերին և արտահայտում  իրենց կարծիքները: