Տրնդեզ

Բնության զարթոնքն ազդարարող փետրվարյան տոնը` Տրնդեզը, առանձնահատուկ ոգևորությամբ է նշվում <<Տաթև>> դպրոցում: Ազգային  ավանդույթներին հավատարիմ` դպրոցի ողջ աշակերտությունը շուրջպար էր բռնել դպրոցի բակում վառվող խարույկի շուրջ: Ախորժալուր երգն էր ելևէջում բոլորի շուրթերից.                                                                                Տերնդեզ` փեշդ վառե…                                                                                      Մի ուժ, մի ամբողջություն դարձած` դպրոցի սաները հպարտ ու ամուր դոփում էին գետնին` հաստատելով երկրից ուժ և զորություն ստանալու նախնիների փորձը: Բնապաշտական տոնը գեղեցիկ էր, գունեղ և բերկրանքի մի կրակ էլ ավելացրեց սովորողների մանկական մաքրաթև հոգու ջերմությանը: