Թվահանդես

Փետրվարի 19-ին I <<Գիտունիկ>> դասարանում (դասվար` Սուսաննա Կարապետյան) դաս-միջոցառում էր` <<Թվահանդես>>: Դասը սկսվեց ուսուցչի ողջույնի խոսքով, որից հետո բեմականացվեց <<Ա՛յ քեզ Նազար>>-ը: Սովորողներն արտասանեցին թվերին, մաթեմատիկական գործողություններին, երկրաչափական պատկերներին նվիրված փոքրիկ ոտանավորներ, առաջարկեցին խնդիրներ, հանելուկներ, հնչեցրին ասացվածքներ, կատարեցին երգ թվերի մասին: Դրանց հաջորդեցին քարտային աշխատանքը և երկրաչափական պատկերներով ապլիկացիան: