Թվահանդես

Փետրվարի 17-ին 1-ին <<Արփի>> դասարանում (դասվար` Աննա Ալեքսանյան) Թվահանդես էր: Երեխաները մեծ ուրախությամբ ու եռանդով էին պատրաստվել ցուցադրական դասին: Յուրաքանչյուրը նկարել էր իր սիրելի թիվը: Սկզբում սովորողները հանդես եկան փոքրիկ ներկայացմամբ, որի ժամանակ թվերը Մկնիկին օգնեցին ազատվել Կատվից: Այնուհետև կատարեցին խմբակային աշխատանքներ, անհատական քարտերով կազմեցին դասարանի խորհրդանիշը` արփին: Տարբեր առաջադրանքներ կատարելով` 4 թիմերը մրցեցին, որի արդյունքում որոշվեց հաղթող թիմը: