Թվահանդես

Թվահանդեսը 1-ին <<Ծիածան>> դասարանում (դասվար՝ Մայա Հակոբջանյան) սկսվեց Անգետիկի դերային խաղով։ Նա կարծում էր, որ երկինքը փուլ է գալիս և պետք է փախչել: Ինչուիկը խորհուրդ է տալիս հաշվել սովորել: Այդ հարցում նրանց օգնում է Գիտունիկը՝ ծանոթացնելով թվերին, գործողության նշաններին, երկրաչափական պատկերներին: Վերջինս համոզում է Անգետիկին, որ ոչ մի վտանգ էլ չի սպառնում, և իրենք նավով կնավարկեն Մաթեմատիկայի կախարդական աշխարհում: Վերջում երեխաները երկրաչափական պատկերներով ապլիկացիոն աշխատանքներ և գրավոր առաջադրանքներ կատարեցին, լուծեցին տրամաբանական խնդիրներ: