Գիրք նվիրելու օրը դպրոցում

Փետրվարի 19-ին դպրոցում նշվեց <<Գրքի տոնը>>: Երեխաները լսեցին ուսուցիչների մեկնաբանական խոսքը և իրենք էլ գրքին նվիրված բանաստեղծական տողեր, ասույթներ հնչեցրին: 3-րդ <<Կանթեղ>> դասարանը հանդես եկավ գեղեցիկ բեմականացմամբ, որի նշանաբանն էր՝ <<Գիրք սիրենք, գիրք` կյանքի երկրորդ արևը>>: Հանդիսավոր, խորհուրդ–մաղթանքներով դահլիճ մտավ Գիրք-թագուհին: Ցերեկույթին հաջորդեց միմյանց գիրք նվիրելու հրաշալի ավանդույթը: Դպրոցի սաներն ընծայագրերով գրքեր նվիրեցին միմյանց և ուրախ տրամադրությամբ դուրս գալով դահլիճից իրենց հետ տարան օրվա խորհուրդը. <<Գիրք կարդացողը հասկացող կլինի>>: