Մայրենիի օրվան նվիրված ասմունքի մրցույթի հաղթողները

Փետրվարի 22-ին դպրոցում մեկնարկեց ասմունքի մրցույթը: Այն ընթացավ 3 փուլով: Մասնակցում էին 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանցիները: Երեխաները հասուն մարդու իմաստությամբ եկան այն եզրակացության, որ մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է: Այո՛, սիրելի՛ հայորդիներ, դուք, որ ձեր շուրթերից այդպես ոգեշունչ հնչեցնում եք մեր ոսկեղնիկ մայրենին, բոլորդ արդեն հաղթողներ ու հաղթածներ եք, քանզի անաղարտ եք պահում մեզ ու ձեզ ավանդած հայրենյաց ժառանգությունը: