Թբիլիսիի թիվ 104 դպրոցի հետ համագործակցության շրջանակներում

Գարնանային արձակուրդի մի հատվածը «Տաթև» դպրոցի 5–րդ և 6–րդ դասարանների մի խումբ սովորողներ անցկացրին Թբիլիսիում: Այցելության նպատակը Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի հետ բարեկամական կապերի հաստատումն էր: Ընդունելությունը շատ տպավորիչ էր և ջերմ: Երեխաները մասնակցեցին ոչ միայն դասերին, այլև` կազմակերպված գեղեցիկ միջոցառումներին: Տաթևցիները եղան նաև Թբիլիսիի տեսարժան վայրերում, այդ թվում` Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում: