Այցելություն Մատենադարան

Ապրիլի 10-ին 4-րդ «Արծվիկ» դասարանի աշակերտներն այցելեցին Մատենադարան: Անչափ մեծ էր երեխաների հետաքրքրվածությունն ու ոգևորությունը: Մատենադարանում նրանք ծանոթացան մեր դարավոր մշակույթի անգին գոհարներին: Նրանց հատկապես զարմացրեց ամենափոքր ձեռագիրը և «Մշո ճառընտիրը»` հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը: Չորրորդ դասարանցիները հիացմունքով ուսումնասիրում էին Թորոս Ռոսլինի հիասքանչ աշխատանքները: Տպավորիչ էր նաև «Վերապրած ձեռագրեր» խորագրով ցուցադրությունը: