Համադպրոցական ուխտագնացություն Ծիծեռնակաբերդի բարձունք

Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նախորդող շաբաթվա ընթացքում դպրոցի բոլոր դասարաններում կազմակերպվեցին դաս-ցերեկույթներ, դասղեկի ժամեր՝ <<Ո՛չ ցեղասպանությանը>> թեմայով: Ապրիլի 18-ին սովորողներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք, անմար կրակի շուրջը խմբված, ոգեկոչի խոսքեր ասացին: Դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեց <<Հայաստան>> երգը: Լռության ու մտորումների ակնթարթներից հետո դպրոցի սաները և ուսուցիչները խոնարհումով հեռացան: Այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սովորողների հոգիներում ամրապնդեց հայրենաճանաչողության, հայրենասիրության և սեփական ժողովրդի անցյալի ու ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումները.

<<Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն Հայերն ապրել են, ապրում են, կապրեն…>>: