Դաս-միջոցառում. «Խոսք ոգեկոչման»

Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված դաս-միջոցառմանը մասնակցեցին 5-7-րդ դասարանների բոլոր սովորողները: Միջոցառման ընթացքում ներկայացվեց, թե ովքեր և ինչպես իրականացրին հայերի կոտորածն ու տեղահանությունը, և թե ինչպես հայազգի պատվախնդիր զավակները պատժեցին ցեղասպանության կազմակերպիչներին: Դաս-միջոցառումը համեմված էր պատմական իրադարձությունների, ցեղասպանության ականատեսների ու բռնի տեղահանվածների ժառանգների հիշողությունների ներկայացումով, երաժշտական, պարային կատարումներով: