Բեմականացում. «Մեծ լռություն»

Ապրիլի 22-ին 5-րդ «Հովտաշուշան» դասարանի սովորողները ներկայացրին տաղանդաշատ գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» ստեղծագործությունը` բեմադրությունը նվիրելով Եղեռնի 100-ամյա տարելիցին: Աշակերտները կարողացան հանդիսատեսին փոխանցել այն մեծ ողբերգությունն ու տագնապը, որ զգում ու ապրում էին հոգու խորքում մեր աքսորյալ ու մահվան դատապարտված բանաստեղծները: Միջոցառումը կազմակերպվել էր արևմտահայ եղեռնազարկ հանճարեղ բանաստեղծների մասին աշակերտների գիտելիքները հարստացնելու նպատակով: