Բեմականացում. «Թագավորի նոր հագուստը»

Ապրիլի 28-ին 4-րդ <<Ծիծեռնակ>> դասարանի սովորողները ներկայացրին դանիացի անվանի հեքիաթագիր Անդերսենի զարմանահրաշ ստեղծագործություններից մեկը՝ <<Թագավորի նոր հագուստը>>: Ժամանակաշրջանին բնորոշ զգեստները, պայծառ գույները, պարահանդեսային պարերն ու երգերը մի պահ բոլորին տարել էին հեքիաթի աշխարհ, ուր ցուցամոլությունից, փառասիրությունից, կեղծավորությունից ու քծնանքից կշեռքի նժարը թեքվում է դեպի շիտակությունն ու ճշմարտախոսությունը: Ներկայացումը մեկ անգամ ևս հաստատեց հանրահայտ ճշմարտությունը. <<Հագուստով ընդունում են, խելքով` ճանապարհում>>: