Հրաժեշտ Այբբենարանին

Ապրիլի 29-ը 1-ին <<Փյունիկ>> դասարանի սովորողների համար տոնական էր: Երեխաները մեծ ուրախությամբ  էին պատրաստվել միջոցառմանը և հիացրին իրենց գեղեցիկ խոսքով, երգով ու պարով: Հանդիսատեսին իրենց ողջ գեղեցկությամբ ներկայացան բազմաթույր ծաղիկները: Մանուկների անուրջներին տալով թև ու թռիչք, իսկ ներկաներին՝ հաճույքի անկրկնելի պահեր՝ երեխաների շուրթերից հնչած ոսկեղենիկ մայրենին մեկ անգամ ևս հավաստեց, որ մենք ժառանգություն ենք ստացել չխլվող ու չփլվող մեծ հարստություն՝ մաշտոցյան լեզուն: Օրվա տոնական տրամադրությունն իր շարունակությունն ունեցավ Օշականում, ուր երեխաները շրջեցին տառերի պուրակում և Մեծ ուսուցչապետի արձանի շուրջը խմբված երախտագիտության խոսքեր ուղղեցին նրան: