Հրաժեշտ Այբբենարանին

Ապրիլի 29-ին դպրոցի դահլիճը տոնական տեսք ուներ: Բեմում գրաճանաչ դարձած 1-ին <<Ծիածան>> դասարանի սաներն էին, ովքեր դպրոցի օրհներգի հանդիսավոր կատարումով սկսեցին իրենց ելույթը։ Սովորողների շուրթերից ազատ ու անկաշկանդ, մաքուր ու անաղարտ հնչեց մայրենին և հայրենասիրական շունչ ու ոգի հաղորդեց ներկաներին: Միջոցառումն ուղեկցվեց երեխաների երգ ու պարով: Օրվա տոնական տրամադրությունն իր շարունակությունն ունեցավ Օշականում, ուր երեխաները շրջեցին տառերի պուրակում և Մեծ ուսուցչապետի արձանի շուրջը խմբված երախտագիտության խոսքեր ուղղեցին նրան: