Հրաժեշտ Այբբենարանին

Ապրիլի 30-ին 1-ին <<Արփի>> դասարանում <<Հրաժեշտ Այբբենարանին>> խորագրով միջոցառում էր: Փոքրիկները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել այս տոնին: Հնչեցին Մ. Մաշտոցին նվիրված բանաստեղծություններ ու երգեր, եղան պարային կատարումներ: Ցերեկույթն ամփոփվեց փառաբանությամբ …

Փառք հայ գրերը ստեղծողին,

Հայ ազգն հավերժ հայ պահողին:

Օրվա տոնական տրամադրությունը շարունակվեց Օշականում, ուր երեխաները շրջեցին տառերի պուրակում և Մեծ ուսուցչապետի արձանի շուրջը խմբված երախտագիտության խոսքեր ուղղեցին նրան: