Հրաժեշտ Այբբենարանին

Ապրիլի 30-ին 1-ին «Գիտունիկ» դասարանում «Գրերի գյուտը» խորագրով միջոցառում էր: Դպրոցի օրհներգի կատարումից հետո հնչեցին բանաստեղծություններ՝ նվիրված հայրենիքին, հայոց այբուբենին և մեր առաջին ուսուցչին` Մեսրոպ Մաշտոցին: Ներկայացված դրվագները հանդիսատեսին մտովի տեղափոխեցին հինգերորդ դար և մասնակիցը դարձրին այն իրադարձությունների, որոնք կտրուկ շրջադարձ էին կատարել հայոց ազգի պատմության մեջ և ապահովել մեր հաղթական երթը դեպի հավերժություն: Օրվա տոնական տրամադրությունը շարունակվեց Օշականում, ուր երեխաները շրջեցին տառերի պուրակում և Մեծ ուսուցչապետի արձանի շուրջը խմբված երախտագիտության խոսքեր ուղղեցին նրան: