Այցելություն Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Դպրոցի 1-ին դասարանների սովորողներն այցելեցին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան: Նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան գրադարանին. շրջեցին սրահներում, ուսումնասիրեցին երգող գրքերը, մուլտֆիլմ դիտեցին, հանդիպեցին հեքիաթասացի հետ, ով  հետաքրքիր մի հեքիաթ ներկայացրեց երեխաների ուշադրությանը, ձայնադարանում երաժշտություն  ունկնդրեցին, աշխույժ պարեցին: Վերջում երեխաները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը, շնորհակալություն  հայտնեցին և խոստացան դառնալ գրադարանի ակտիվ ընթերցողներ: