Էքսկուրսիա Հիդրոօդերևութաբանության պետական ծառայություն

Մայիսի 4-ին 5-րդ դասարանների սովորողներն այցելեցին Հայաստանի հիդրոօդերևութաբանության պետական ծառայություն։ Նրանք հետաքրքրությամբ լսեցին ծառայության աշխատակիցների մեկնաբանությունները եղանակի կանխատեսումների մասին, իրենց իմացության շրջանակներում պատասխանեցին հարցերին, հարցադրումներ արեցին։ Այցելությունը «Եղանակը և նրա կանխատեսումը» թեմայի յուրացման առումով մեծ ճանաչողական նշանակություն ունեցավ։