Հեքիաթին հյուր

Մայիսի 8-ին ՄԶԿ-ի սաները բեմականացրին Ս. Մարշակի <<Հեքիաթ հիմար մուկիկի մասին>> ստեղծագործությունը: Փոքրիկներն իրենց խոսքերով ու երգերով խրատեցին, վախեցրին և համոզեցին չարաճճի մկնիկին, որ նա դառնա խելոք, իր մայրիկին լսող և հարգող մկնիկ: Նրանք հյուրերին ողջունեցին նաև անգլերեն, որից հետո ռուսերեն բեմադրեցին <<Պապն ու շաղգամը>> հեքիաթը: