Դպրոցի երգչախմբի տարեվերջյան հաշվետու համերգը

Մայիսի 22-ին կայացավ «Տաթև» դպրոցի նորաստեղծ երգչախմբի հաշվետու համերգը: Կրտսեր և ավագ երգչախմբերի ելույթներում և մենակատարումներով հնչեցին հայ երգահաններ Ա. Լուսինյանի, Ռ. Ամիրխանյանի, Յու. Գևորգյանի, Գ. Չթչյանի, Ա. Սաթյանի մանկական երգերը: Ի նշանավորումն երգահան Ռ. Պետրոսյանի հոբելյանական տարվա՝ երեխաները կատարեցին նրա երգերը: Փոքրիկ երգիչները ներկայացրին նաև երգահան Հռիփսիմե Խրիմյանի ստեղծագործություններից մի քանիսը։ Վերջինս ներկա էր համերգին՝ հիացած իր հեղինակած երգերի ինքնատիպ կատարումներով: