Ուսումնական տարեվերջ

Մայիսի 23-ին դպրոցում կազմակերպվել էր առաջին դասարանցի շնորհալիների մրցանակաբաշխություն։ Ցուցասրահներում ներկայացված էին ուսումնական տարվա ընթացքում երեխաների կատարած լավագույն աշխատանքները։ Դահլիճում հավաքված առաջին դասարանցիները սրտատրոփ սպասում էին, և, ի վերջո, հնչեցին լավագույնների անունները.

I <<Փյունիկ>> դասարանի լավագույն նկարիչ – Քրիստինե Դավոյան

I <<Արփի>> դասարանի լավագույն նկարիչ – Իսկուհի Ավետիսյան

I <<Ծիածան>> դասարանի լավագույն նկարիչ – Նվարդ Առաքելովա

I <<Գիտունիկ>> դասարանի լավագույն նկարիչ – Ալեքսա Գալաչյան։

Լավագույն  ձեռքի աշխատանքների հեղինակներն էին.

Ռիմա Մարաբյանը – I մրցանակ

Էլեն Ազարյանը – II մրցանակ

Կիմա Պետրոսյանը – III մրցանակ։

Հատուկ մրցանակ շնորհվեց լավագույն ձեռագիր ունեցող առաջին դասարանցուն՝ Աննա Սիմոնյանին։

Միջոցառումն ավարտվեց ուրախ երգուպարով, որի ընթացքում ավանդույթի շրջանակներում նվերներ հանձնվեցին նաև հոբելյարներին։