Գիտելիքի օր

Պատասխանատվության խորը զգացումով և իրենց առաքելության գիտակցմամբ են Գիտելիքի օրվան պատրաստվում կրթօջախները: <<Տաթև>> դպրոցը ևս մեծ սիրով ու ջերմությամբ էր սպասում իր սաների սեպտեմբերյան նորամուտին: Տոնականորեն զարդարված բակում յուրաքանչյուր դասարան իրեն հատկացված հատվածում դիմավորեց միջոցառման մեկնարկը: Բեմահարթակին հեքիաթային հերոսներն էին` փոքրիկ մոլորված աղջիկը, հեքիաթասացը... Այնուհետև բեմ հրավիրվեցին բարձր առաջադիմություն և օրինակելի վարք ունեցող տաթևցիները և արժանացան խրախուսական ծափողջույնների և կրծքանշանների: <<Վաղուց մասն եք Դուք մեր հեքիաթի, մենք` Ձեր կյանքի>>, - այս խոսքով բեմ հրավիրեցին տաթևցիները կրթօջախի տնօրենին` Օ. Պետրոսյանին: Իր գործի նվիրյալի հուզիչ խոսքից հետո դպրոցի սաները <<ուրախ գնացք>> կազմեցին և զանգերի օրհնաբեր ղողանջների ներքո, օրվա խորհրդի ծիածանվող ցոլքն իրենց աչքերում՝ մտան դպրոց: