Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

Սեպտեմբերի 28-ին II-V դասարանների սովորողները դասվարների և դասղեկների ուղեկցությամբ եղան Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, որտեղ դիտեցին Հովհ. Թումանյանի հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկայացումը: Երեխաները մեկ անգամ ևս առնչվեցին Մեծ լոռեցու՝ անմահ Թումանյանի կախարդական աշխարհին, նրա միամիտ և բարի հերոսներին, հուզվեցին և ուրախացան նրանց հետ: Բեմադրությունը երեխաներին անմոռանալի պահեր և բարձր տրամադրություն պարգևեց: