Այցելություն Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարան

Սեպտեմբերի 30-ին VI-VIII դասարանների սովորողները Տեխնոլոգիայի ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ ցուցադրված էին կիրառական արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Երեխաները հիացմունքով ուսումնասիրում էին զարդանախշ փորագրությունները, ասեղնագործության, գորգագործության, մետաղի գեղարվեստական մշակման նմուշները: Թանգարանի աշխատակիցները մանրամասն ներկայացրին բոլոր ցուցասրահներն ու ցուցանմուշների կիրառման բնագավառները: Այցելությունը թանգարան տպավորիչ էր և արդյունավետ: