Ուսուցչի օրը դպրոցում

Ամեն մարդ էլ ուսուցիչ է ունեցել, հանճարն անգամ…

2015թ. հոկտեմբերի 5… Վարդագույն Երևանի գողտրիկ անկյուններից մեկում՝ <Տաթև> դպրոցում օրը սկսվեց ուսուցիչներին նվիրված տոնական միջոցառմամբ: Անսովոր հուզմունք կար թե´ սովորողների, թե´ ուսուցիչների աչքերում: Դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեց  <Սիրելի´ ուսուցիչ> երգը, որից հետո ներկայացվեց բեմականացում՝ հեքիաթասաց ծերունու, փոքրիկ աղջնակի և փերիների մասնակցությամբ: Այնուհետև տաթևցիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին և մաղթանքներ հղեցին մանկավարժներին: Միջոցառումը եզրափակվեց տնօրենի շնորհավորանքի խոսքով:      Շնորհավո´ր տոնդ, ուսուցի´չ, սուրբ գործի անխոնջ մշակ, ազնիվ նվիրյալ, համեստ հրաշագործ…