Դրվագներ Հ. Խրիմյանի երգերի ժողովածուի շնորհանդեսից

Հոկտեմբերի 9-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ երգահան Հռիփսիմե Խրիմյանի նոր՝ «Բարի լույս» երգերի ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում «Տաթև» դպրոցի սաների կատարմամբ հնչեցին հեղինակի «Քամին ու փուչիկը», «Խաղողի երգը» և «Փոքրիկ աստղիկ» ստեղծագործությունները։ Մարիա Գասպարյանին, Աննա Մխիթարյանին, Նանե Ազիզյանին, Անի Հասրաթյանին և Երաժշտության ուսուցչուհի Լ. Արշակյանին շնորհվեցին պատվոգրեր։