<<Ա>> տառի շնորհանդես

I <<Աստղիկ>> դասարանում <<Ա>> տառի շնորհանդեսը սկսվեց փոքրիկ բեմականացումով: Տղաները հանդես եկան կենդանիների կերպարներով, աղջիկներն արտասանեցին <<Ա>> տառին նվիրված բանաստեղծություններ։ Հանելուկների պատասխաններում սովորողներն արագ գտան <<Ա>> հնչյունի դիրքը, ապա աշխատեցին մեծադիր նկարի վրա, որոշեցին տրված նկար-բառերի գծապատկերները: Դասը համեմված էր գեղեցիկ երգերով։ Դասի ավարտին երեխաները ճաշակեցին <<Ա>> տառի տեսքով թխվածքաբլիթներ: