<<Ա>> տառի շնորհանդես

I <<Փայլածու>> դասարանում <<Ա>> տառի ուսուցմանը նվիրված ցուցադրական դաս էր: Դասասենյակում տոնական մթնոլորտ էր: Երեխաները մեծ խանդավառությամբ ծանոթացան հայոց այբուբենի առաջին տառին, գուշակեցին հանելուկներ, կատարեցին երգեր՝ նվիրված <<Ա>> տառին և դպրոցին, ներկայացրին <<Ա տառի գանգատը>> խորագրով փոքրիկ բեմականացում, խաղերի միջոցով ի ցույց դրեցին իրենց գիտելիքները: Դասի ավարտին փոքրիկները ճաշակեցին <<Ա>> տառի տեսքով թխվածքաբլիթներ: