«Ապրենք խաղաղ մեր հարևաննների հետ» նկարչական մրցույթի ամփոփումը

«Տաթև» դպրոցի սովորողները 2015թ. մայիսին մասնակցել էին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության երևանյան գրասենյակի կողմից հայտարարված «Ապրենք խաղաղ մեր հարևաննների հետ» նկարչական մրցույթին, որի արդյունքներն ամփոփվեցին 2015թ. սեպտեմբերին։ 2-րդ դասարանի սովորող Իրինա Հովակիմյանի (որը արժանացավ նաև հատուկ մրցանակի), 3-րդ դասարանի սովորող Անի Հասրաթյանի և 4-րդ դասարանի սովորող Հասմիկ Սիմոնյանի աշխատանքները մրցույթի 50 լավագույն նկարների շարքում էին և հոկտեմբերի 14-ին ցուցադրվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում նրանց հանձնվեցին վկայականներ և նվերներ։