Հանդիպում երգահան Ստեփան Բաբաթորոսյանի հետ

Հոկտեմբերի 23-ին դպրոցի հյուրն էր երգահան Ստեփան Բաբաթորոսյանը: Սովորողները ծանոթացան հեղինակի տարբեր ստեղծագործություններին, նրա կատարմամբ լսեցին նոր մանկական երգ՝ «Մեր գյուղը»: Այնուհետև երգահանը պատասխանեց երեխաների հարցերին: Հանդիպման ավարտին դպրոցի երգչախումբը հանդես եկավ հեղինակի մի քանի խմբերգի կատարումով: